Անահիտ Սիմոնյանը շարունակում է զարմացնել և հիացնել իր հետևորդներին՝ նորանոր պատմություններ պատմելով իր և Հայկոյի փոխհարաբերությունների մասին։ Անահիտը պատմել է մի դրվագ, որը տեղի է ունեցել Հայկոյի կյանքի վերջին օրերին։
Տեղադրելով մի հմայիչ աղջկա հետ լուսանկար՝ Անահիտն իր հետևորդներին ծանոթացրել է Արմինեի հետ, ով մասնագիտությամբ բուժքույր է և եղել է Հայկոյի կողքին նրա կյանքի վերջին օրերին։
Անահիտը պատմում է, որ Հայկոն շատ ծանր վիճակում հիվանդանոցից իր հետ կապ է հաստատել և տվել է Արմիների հեռախոսահամարը՝ խնդրելով, որ ամեն ինչ անի, որպեսզի Արմինեն մնա իր կողքին իր հիվանդության ընթացքում այնքան, մինչ նա հիվանդանոցում է։
Երբ Անահիտը կապ է հաստատել Արմինեի հետ և խնդրել է նրան հերթափոխի չգնալ, այլ մնալ Հայկոյի կողքին, որովհետև Հայկոյի համար այդ իրավիճակում հաճելի է Արմինեի ներկայությունը։
Արմինեն առանց առարկելու մնացել է Հայկոյի կողքին ու չի գնացել հերթափոխի, ինչի համար Անահիտը շնորհակալ է բուժքրոջը։