Վերջերս անընդհատ քննարկվում է այլ երկրներց աջակցություն խնդրելու անհրաժեշտության հարցը. օրեր առաջ հայտարարվեց , որ այդ ուղղությամբ արվում են աշխատանքներ և որ Առողջապահության նախարարությունը դիմել է միջազգային կառույցների աջակցության և համագործակցության առաջարկով և խնդրանքով:
Մինչ այդ Հայաստանը Կորոնավիորւսի դեմ պայքարի համատեքստում օգնություն ստացել է Ռուսաստանից, ԱՄն-ից, Չինաստանից, Վրաստանից, ԱՄՆ-ից և ահա այսօր ՝ լրագրողների հետ զրույցում Արսեն Թորոսյանը հայտնեց , որ շուտով Հայաստան կժամանի ֆրանսիացի բժիշկների մի խումբ՝ աջակցություն ցուցաբերելու համար: Բուժական կազմ կժամանի նաև Լիտվայից ,Ռուսաստանից:
Նախարարը նշեց նաև միջազգային այլ կառույցների հետ համագործակցության և տարվող աշխատանքների մասին, որն ուղղված է հատուկ ստեղծված բժշկական խմբերի այցը Հայաստան կազմակերպելուն: Համավարակի սրացմամբ պայմանավորված երկրում առաջացավ անհրաժեշտ միջոցների և ռեսուրսների սղություն:
Հիվանդանոցներում բժիշկներն աշխատում են խիստ ծանրաբեռնված ռեժիմով, օրերով և ամիսներով չեն հանդիպում իրենց ընտանիքներին: Արտասահմանից ժամանող բժիշկներն անշուշտ իրենց մասնագիտական բարձր կարողությունները կծառայեցնեն ի նպաստ իրավիճակի բարելավմանը. հուսանք , որ հեռու չէ վիրուսի անկման ճանապարհը: