Լոռիում նախորդ օրը խիստ արտառոց դեպք է պատահել։ Ոստիկանական մեքենան ճանապարհին հանդիպել է Ֆորդի, որը բեռնված է եղել փայտանյութով։ Ոստիկանական մեքենան Ֆորդին կանգնելու հրահանգ է տվել, սակայն մեքենան չի ենթարկվել։
Ոստիկանական մեքենան սկսել է hետապնդել Ֆորդին՝ կրկնելով կանգնելու հրահանգը։ Որոշ ճանապարհ անցնելուց հետո Ֆորդը կորել է ոստիկանական մեքենայի տեսադաշտից։ Ավելի ուշ ոստիկանական մեքենայի ոստիկանները Ֆորդին գտել են ձորում կողաշրջված։
Ֆորդում գտնվող երկու անձինք մինչ հիվանդանոց փոխադրվելը մահացել են։ Դեպքի վայր են ժամանել Ֆորդում եղած քաղաքացիների մտերմիներն ու ընկերները։ Ոմանք hարձակվել են ոստիկանների վրա ու սկսել են ծեծել նրանց։
Նրանք քարերով կnտրել են ոստիկանական մեքենան, ապա hրկիզել են այն։ Չնայած դեպքի վայր են ժամանել հրշեջներ՝ փորձելով շիջել մեքենայի կրակը, մեքենան, այնուամենայնիվ, վերածվել է մոխրակույտի։ Այս արտառոց դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ։