Հայոց Գուսան Արամ Ասատրյանի երգերի հետ բոլորս էլ հուշեր ունենք, Արամը երգում էր ամենքի ու ամեն ինչի մասին՝ Աստծո, աղոթքի, պանդուխտի, սիրո, ընկերոջ ու հարևանի և երգում էր այնպես, ասես ամենքիս պատմությունը անգիր գիտեր: Արամը գնաց, բայց իրենից հետո թողեց տաղանդավոր ժառանգներ, որոնք նրա մի մասնիկն են, նրա գենը կրողը:
Գրիշա Ասատրյանը, ով ավելի շատ հանդիսատեսին հայտնի է որպես Գրիշո, տաղանդավոր պապիի ու հոր հետևորդն է , նրա երգով դեռ տարիներ առաջ ենք հիացել, այսօր էլ Գրիշոն նաև ժողովրդական երգեր է երգում՝ պարզ , մաքուր, ապրեցնող ձայնով:
Գրիշա Ասատրյանի <<Մայրս>> կատարումը անզուգական է , երգիչն ամեն անգամ երգի բառերն իր սրտի վրա է զգում: Երգի խոսքերի հեղինակը մեծն գրող Համո Սահյանն է , երաժշտությունը Սասուն Պասկևիչյանինն է և ինչպես ինքը՝ երգի հեղինակն էր մի անգամ նշել, հեշտ չէ երգը կատարելը, այն բարդ երգ է ոչ միայն կառուցվածքով, այլև զգայական աշխարհով:
Գրիշա Ասատրյանն անշուշտ կարողացել է երգը ճիշտ ներկայացնել ՝ գոհացնելով ոչ միայն հանդիսատեսին, այլև հեղինակին: