Ամառային եղանակային անոմալ դրսևորումները շարունակվում են աշխարհով մեկ։ Նախօրեին մեր երկրի մի շարք վայրերում այնպիսի հորդառատ անձրևներ են տեղացել, որ փողոցները գետերի են վերածվել։
Ջրհեղեղային իրավիճակ է ստեղծվել նաև Գերմանիայում, սակայն հետևանքներն առավել արտառոց ու ցավալի են։ Ջրհեղեղի արդյունքում վեց մարդ մահացել է, իսկ վաթսունը համարվում են անհետ կորած։
Փողոցներն այնպիսի ջրային շերտով են պատվել, որ մեքենաներ են մնացել ջրի շերտի տակ։ Հայտարարվել է արտակարգ իրավիճակ։
Ոստիկանությունից հայտնել են, որ չորս մահացածները հայտնաբերվել են Ռեյնլանդ-Պֆալցիայի Ահրվեյլեր շրջանում գտնվող Շուլդ համայնքում: Նրանց մահվան ստույգ հանգամանքները դեռ անհայտ են։
Դիակները հայտնաբերվել են տարբեր վայրերում: Եվս մեկ զոհ հայտնաբերվել է Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա դաշնային նահանգի Ունա շրջանում գտնվող իր տան ողողված նկուղում:
Գիշերվա ընթացքում հորդառատ ու երկարատև անձրևի արդյունքում վեց տուն փլվել է, ևս մի քանի շենք փլուզման uպառնալիքի տակ է: Դրանցից մի քանիսում մարդիկ դեռ սպասում են օգնության: