Արցախի լրագրողներից մեկը՝ Բելլա Լալայանը, կեսգիշերին իր սոցհարթակում մի ուշագրավ նյութով է կիսվել։ Նա հրապարակել է մի փոքրիկ տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են երկու ոստիկան տներից մեկից դուրս տանում ոտաբոբիկ մի երիտասարդի։
Լալա Բալայանը ասում է, որ ունի տեղեկություն այն մասին, որ երիտասարդը, որին բռնել են ոստիկանները, ադրբեջանցի է, ով մուտք է գործել Մարտակերտում գտնվող տներից մեկը։ Ըստ տեղեկության՝ այդ տանը տվյալ պահին միայն երկու երեխաներ են եղել։
Երեխաներից մեկը կարողացել է արագ կողմնորոշվել ու զանգ տալ ոստիկանություն, ինչի արդյուքնում երիտասարդին անմիջապես ձերբակալել են ու տարել տնից։
Բելլա Լալայանի այս տեղեկությանը թերահավատորեն են վերաբերվել շատերը՝ գրելով կասկածանք արտահայտող մեկնաբանություն։
Բելլա Լալայանը կիսել է նաև ռուսական աղբյուրներից մեկի տեղադրած համապատասխան նյութի սքրինը, իսկ մեկ այլ արցախցի էլ մեկնաբանություններում տեղեկացրել է, որ Մարտակերտում լուրի մասին բոլորը գիտեն։
Նշենք, որ այս լուրի առիթով դեռ պաշտոնական հաստատում չկա։ Տեսանյութը՝ վարը։