Արսեն Սաֆարյանը նոր, անչափ հուզիչ երգի պրեմիերա է ներկայացրել․ անհնար է չհուզվելը․ ահա թե ում է այն նվիրված

Արսեն Սաֆարյանը նոր ստեղծագործության պրեմիերա է ներկայացրել, որը վերնագրված է «Դու գնացիր կռիվ, տղես»։ Երգի խոսքերն ու երաժշտությունը հեղինակել է երիտասարդ ստեղծագործողներից Րաֆֆի Ալթունյանը։

Րաֆֆի Ալթունյանին է պատկանում նաև երգի մտահղացումը։ Հուզառատ ու մեղեդային ստեղծագործությունը նվիրված է անմահացած հերոս Հայկազ Հարությունյանի և մերօրյա մյուս բոլոր անմահացած հերոսների վառ հիշատակին։ Երգն անհնար է լսել առանց արցունքների։

Երգում հիշատակվում են մեր նվիրյալ երիտասարդների սխչանքների, նրանց քաջագործությունների մասին, որոնց շնորհիվ կանգուն մնաց մեր մի բուռ հողը, երկիրը, ազգը։ Երգին առանձնակի ազդեցիկություն է հաղորդում տեսահոլովակը։

Երգի տեսահոլովակի ռեժիսորը և օպերատորը Վազգեն Ծատինյանն է։ Տեսահոլովակում երևում են մերօրյա հերոսներից շատերի ծնողները՝ հայրերն ու մայրերի, որոնց մենք դեմքով ճանաչում ենք, հիանում ենք նրանց ծնողական ամրությամբ։

Ա․ Սաֆարյանի ներկայացրած նոր, անասելի հուզիչ ու ազդեցիկ ստեղծագործությունը կարող եք ունկնդրել ստորև կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: