Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է Ս․ Աստվածամայր ԲԿ-ի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանի անչափ հուսադրող լուրը։ Նշվում է՝ ԲԿ-ում կորոնավիրուսյան ախտով վարակակիրների համար նոր մասնաշենքը հանձնվել է շահագործման։
Այսկերպ վահճակալային հզորությունն է բարձրացել՝ հարյուր քառասունյոթից հասնելով երկու հարյուր քառասունիննի, այսինքն ավելացել է ևս հարյուր երկու մահճակալ։
Սա հիանալի լուր է, ինչ խոսք, քանզի երեկվա մտահոգիչ լուրից հետո պարզ է դարձել՝ գործի է դրվելու բշժկական տրիաժը՝ սորտավորումը, քանզի դա է միակ միջոցը՝ հնարավոր շատ մարդկանց փրկելու համար։
Անշուշտ, սա ցավոտ ու մտահոգիչ միջոց է, որը կիրառում են ստիպված, խիստ վատ, պատերազմական վիճակներում, սակայն այլընտրանք չկա․ տեղերը քիչ են։
Չմոռանանք՝ անհատական գիտակցաբար մոտեցումը կարող է իրապես փրկել կյանքեր։ Կանոններին հետևելն ու պատշաճ լինելն այս պայմաններում ամենաառաջնայինն են ու կարևորը։