Արսեն Թորոսյանը նոր մանրամասներ է հայտնել

Հայաստանը կորոնավիրուսի դեղեր է գնել, որոնք այս պահին հույս են առաջացնում,որ օգտավետ են։ Պատվաստանյութ է պատրաստվում 200 գործարանի կողմից, որոնցից 20-ը հաստատ կհաջողվի։ Համոզում կա արդեն,որ պատվաստանյութ կլինի հաստատ։

Ապագա պրոդուկտի վաճառքի հարցում կան անորոշություններ։ Օրինակ,Մեծ Բրիտանիան գնել Է 60 միլիոն դոզա պատվասանյութ,դա նշանակում է այլ պետություններ կոնկրետ դա,չեն հասցնի գնել։
Էստեղ կա մրցավազք։ Մենք որոշել ենք սկսել այդ խոսակցությունները արտադրողների հետ կամ հավաքական գնորդների հետ։Պատվաստանյութը միակ բանն է լինելու,որը մեզ թույլ կտա վերադառնալ կյանք,այլ պարագայում դա հնարավոր չի լինի։

Հարցին,ի՞նչ վտանգ կարող է լինել նոր պաստվաստանյութի մեջ,նա ասել է․գիտական առաջընթացը թույլ է տալիս ավելի արագ հասկանալ արդյունքը։ Փորձարկումը երեք ֆազայով է արվում։ Տասնյակ մարդ,հետո հարյուր մարդ հետո հազարավոր մարդիկ սկզբունքով։ Ուսումնասիրվում է անվտանգությունը,հակամարմինների ներկայությունը ու համաճարակաբանական նշանակությունը քանի տոկոս է։

Թորոսյանը նշել է՝ վակցինաները ամենաանվտանգ միջամտություններն են։ Մենք լուրջ կողմնակի էֆֆեկտ գրեթե երբեք չենք ունեցել։ «Մոդերնա» պատվաստանյութի մասին խոսելիս,Թորոսյանը ասել է դա կմտնի այն 20ի մեջ,որի մասին նշել էր։ երրորդ փուլից հետո հետազոտության,հասկանալի կդառնա արդյունքը։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!