Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հիասքանչ լուր է հայտնել, որը կորոնավիրուսյան ախտով պատված մեր երկրի համար իրապես ահռելի առաջընթաց է։ Նախարարի խոսքով՝ մեկ ամսում կառուցվել է և հագեցվել է մոդուլային համակարգչային տոմոգրաֆիայի կաբինետ։
Այն գործելու է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում՝ հատուկ առաքելությամբ։ Դա անչափ կարևոր է, որպեսզի բացի կորոնավիրուսյան ախտի թեստավորումից բժիշկներն օբյեկտիվ տվյալներ ստանան հիվանդների թոքային աշխատանքի շուրջ և դա արվի ընդունման պահից սկսած։
Այս մոդուլն իրապես խստագույնս անհրաժեշտ է բժիշկներին՝ հետազոտությունները պատշաճ կերպով կատարելու ու պացիենտների համար ավելի օգտակար լինելու համար։ Չմոռանանք՝ ամենակարևոր հանգամանքը հիվանդի ճշգրիտ ախտորոշումն է՝ հիվանդության բոլոր էտապներին։
Եթե դա մանրակրկտորեն է արվում, բացասական հետևանքներից խուսափելն ավելի հեշտ է ստացվում։
Այնպես որ այս մոդուլն իրապես օդ ու ջրի պես անհրաժեշտ էր հիվանդանոցին, ու անչափ ուրախալի է, որ հիմա այն գոյություն ունի։