Արսեն Գրիգորյանը շտապ վիրահատվել է․ ի՞նչ է պատահել նրան․ մանրամասներ

Դերասան, երգիչ Արսեն Գրիգորյանը, ում հետևում են բավականին քանակությամբ օգտատերեր, զարմացել են դերասանի հանրայնացրած դրվագներից։

Արսեն Գրիգորյանը վիրահատարանից լուսանկարներ է հանրայնացրել, որտեղ երևում է, որ նրան պատրաստվում են վիրահատել։ Հետևորդներն անհանգստացել են և հետաքրքրվել, թե ինչ է պատահել Արսենին։ Այնուհետև երգիչը ներկայացրել է վիրահատության պատճառը։ Նա պատմել է, որ փորձերի ժամանակ վայր  է ընկել և վնասել ոտքը։

Նրան անմիջապես տեղափոխել են հիվանդանոց և հետազոտություններից հետո պարզ է դարձել, որ վիրահատությունն անխուսափելի է։

Իսկ ավելի ուշ հաղորդավար Մանե Գրիգորյանը, ով Արսենի ընկերներից է, հայտնել է, որ նման վնասվածքներից հետո վերականգնումը ժամանակատար է։ Նա հայտնել է, որ  Արսենի դեպքում այն կտևի մոտ մեկ տարի։

Արսեն Գրիգորյանի «պատմություններ» բաժնում հանրայնացված դրվագները, որոնք արված են անմիջապես վիրահատարանից, ներկայացնում ենք նյութին կից։ Դերասանին առողջություն ենք մաղթում, շուտափույթ ապաքինում և վերադարձ բեմ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!