Արուսիկ Տիգրանյանը նոր բիզնես ունի․ ահա թե ինչ է արտադրում սիրված լրագրողը

Արուսիկ Տիգրանյանը վերջես հայտարարեց, որ ժամանակավորապես դադարեցնում լրագրողական, հաղորդավարական գործունեություն։

Նա ցանկանում էր դադար առնել, որպեսզի առաջիկայում կարողանա նորովի ներկայանալ։ Սակայն ակտիվությունը համացանցային հարթակում Արուսը պահպանում է։ Երեկ հայտնի լրագրողը հայտարարեց, որ գործունեության նորր ոլորտ ունի։

Բանն այն է, որ նա նոր բիզնես է հիմնել։ Արուսիկն առաջիկայում կվաճառի տրիամիսու։ «Մեկ օրում ծնված բիզնեսի գաղափարս էնքան բում արեց»,- գրել է Արուսը, այնուհետև հավելել, որ մարդիկ այնքան սիրեցին իր պատրաստած տիրամիսուն, որ որոշել է նոր նախաձեռնությամբ հանդես գալ։

Առաջիկայում Արուսն իր քաղցրեղենը վաճառքի կհանի։ Լրագրողը խոստովանում է, որ այս ամենը իրեն թվում է սյուռ, ոչ ռեալ։ Սակայն երազանքները մեկ օր կարող են ի կատար ածվել։

Արուսը խոստովանել է, որ անչափ հուզված է, սակայն պատրաստակամորեն լծվում է նոր աշխատանքին։ Գործունեության նոր ոլորտում Արուսիկին հաջողություններ ենք մաղթում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!