Արուսիկ Տիգրանյանը՝ մայրանալու, ընտանիքում խնդիրները հաղթահարելու մասին

Նոր մայրացած Արուսիկ Տիգրանյանը երեխայի ծննդից հետո շատ արագ անցավ իր կյանքի բնականոն հունին։ Նա արդեն աշխատում է  և մեծ ակտիվություն պահպանում համացանցային իր տիրույթում։

Լրագրողը դուստր է ունեցել, ում շնորհել է Արփի անունը։ Մի առիթով Արուսը նշել է, որ իր դստեր անունն անչափ շատ է սազում նրան։

Օրերս էլ Արուսիկը հյուրընկալվել էր Մհեր Բաղդասարյանին և անկեղծ ու ուշագրավ զրույց ունեցել։ Արուսիկն առաջին անգամ խոսել է մի շարք կարևոր թեմաների մասին։ Այս զրույցի շնորհիվ շատերը լրագրող Արուսին կբացահայտեն նորովի։

Արուս Տիգրանյանը խոսելով ծննդաբերության և մայր դառնալու բարդությունների ու դժվարությունների մասին՝ հավելել է, որ հետծննդաբերական դեպրեսիա՝ որպես ախտորոշում, ինքը չի ունեցել, սակայն եղել են դժվարին իրավիճակներ և դեռ շարունակվում են։

Արուսը պնդում է, որ մայր դառնալու երջանկության հետ հավասար քայլում է նաև դժվարությունը։ Արուսի ուշագրավ զրույցը դիտեք վարը։

Понравилась статья? Поделиться с друзьями: