Արմինկան քրոջ և մայրիկի հետ լուսանկար է հրապարակել․ արդյո՞ք նման է երգչուհին մայրիկին

Արմինկան արդեն տևական ժամանակաշրջան է ինչ բնակվում է Ամերիկայում։ Այնտեղ են նաև իր հարազատները՝ որդին, մայրը և քույրը։ Երգչուհին մինչ վերջերս լուռ էր և նոր ստեղծագործություններով հանդես չէր գալիս։

Ամիսներ առաջ Արմինկան երկու նոր աշխատանք ներկայացրեց իր երկրպագուների դատին, որոնցից մեկը իր հին աշխատանքներից էր՝ «Անձրև․․․»-ը, որը ներկայացրեց նորովի։

Նա համացանցում երբեմն-երբեմն հրապարակումներ է կատարում և փորձում  սերտ կապ պահպանել երկրպագուների հետ։ Այսօր երգչուհին մի լուսանկար է հանրայնացրել, որտեղ հարազատների հետ է՝ մայրիկի և քրոջ։ Երգչուհու հետևորդները նկատել են, որ երեքն էլ միմյանց շատ նման են և ջերմ խոսքեր են հղել նրանց։

Արմինկան լուսանկարը հանրայնացրել մայրերի օրվա առիթով և կից ներկայացրել գրառում, որտեղ մասնավորապես գրել է․

«Շնորհավոր, մամ ջան: Առողջ ու երկար կյանք եմ մաղթում քեզ ու բոլոր հայ մայրերին»։

Понравилась статья? Поделиться с друзьями: