Արմինկան բացառիկ հարցազրույց է տվել հայտնի հաղորդավար Մհերին՝ խոսելով նեղ անձնական այնպիսի հարցերի մասին, որոնց մասին երկար ժամանակ լռել է։
Ինչպես նշում է երգչուհին, իր հայրական ընտանիքը լիարժեք է եղել։ Երգչուհին մանուկ հասակում առանձնացել է իր պահվածքով ու խորությամբ․ նա նաև առանձնահատուկ կապվածություն է ունեցել քույրիկի ու եղբոր հետ։
Քրոջ հետ սերտ հարաբերությունները մինչև հիմա էլ շարունակվում են, իսկ եղբայրը տարիներ առաջ մահացել է։ Եղբոր մահվան պատճառը ավտովթարն է եղել։
Այդ փաստը Արմինկայի համար միստիկ է, քանի որ եղբայրը հրաշալի վարորղ է եղել, չնայած որ վթարի օրը հարբած է եղել։
Արմինկան հիշում է, որ եղբայրը, իրենից մեծ լինելով, իրեն միշտ թանկարժեք նվերներ է մատուցել և յուրահատուկ վայրեր տարել։ Երգչուհին պատմել է, թե ինչպես են ժամանակին իր մեքենայի այրումը փորձել կապել քաղաքականության հետ, որին ինքն ընթացք չի տվել։
Արմինկայի հարցազրույցն ամբողջությամբ՝ կցված նյութի մեջ։