Երգչուհի Արմինկան , ում բոլոր ժամանակներում հանդիսատեսը համարում էր հայ ամենաոճային երգուհին, այժմ բնակվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Արմինկայի անձնական կյանքը հանրության քննարկման թեման է եղել գրեթե միշտ՝ իսկ նրա անվան շուրջ հորինված պատմությունները ավելացան հատկապես նրա հրաշք որդու ծննդից հետո :
Եգչուհին իր հարցազրույցներից մեկում անդրադառնալով այդ ստահոդ պատմություններին , նշել է , որ ինքը վաղուց իմունիտետ է ձեռք բերել դրանց հանդեպ: Երգչուհու հղիությունը պատճառ չդարձավ դադարեցնելու իր ստեղծագործական գործունեությունը, փոխարենը ստեղծվեցին նորանոր երգեր:
Արմինկան երգեց նաև իր որդու մասին, իսկ ընդհանրապես նրա երգերը տարբերվում են բոլորի երգերից, ձայնը՝ նույնպես:
Արմինկան շատ ակտիվ է նաև իր ինստագրամյան էջում:Նա շատ հաճախ հրապարակում է ինքնատիպ լուսանկարներ, վերջին լուսանկարը Արմինկան մեկնաբանել է այսպես՝ My new baby:
Իրականում խոսքը երգչուհու նոր թանկարժեք սպիտակ մեքենայի մասին է,որը պատկանում է Mercedes-Benz հայտնի մակնիշի: Լուսնակարին կից հետևորդները շնորհավորում են նրան նոր մեքենա ձեռք բերելու կապակցությամբ և մաղթում , որ ճանապարհը միշտ կանաչ լինի: