Արմեն և Աննա Էլբակյաններն այսօր նշում են ամուսնության 41-րդ տարին․ նրանց սիրո գեղեցիկ պատմությունը

Արդեն քառասունմեկ տարի իրար հետ ապրող գեղեցիկ զույգերից մեկը՝ Արմեն և Աննա Էլբակյաններն ունեցել են կյանքի համատեղ հետաքրքիր ընթացք։ Նրանք իրար հանդիպել են թատրոնի բերումով։ Աննան ստանում էր թատերական կրթություն, իսկ Արմենը դասախոսում էր ապագա դերասաններին։

Մինչ թատրոն գալը նած ֆուտբոլիստ, ապա նաև բժիշկ դառնալ ցանկացող Արմենն ի վերջո հասկացել է, որ թատրոնից փախչել չի կարող և անմնացորդ տրվել է թատրոնին։ Նրա և Աննայի միջև որոշակի ջերմ հարաբերություններ են սկսվել։

Մինչ այդ, Արմենը մի անգամ հեռուստաէկրանից տեսել է Աննայի մայրիկին՝ հոգեբան Էլդա Գրինին և ասել, որ չքնաղ կին է և եթե դուստր ունի, ապա նա կցանկանար ամուսնանալ այդ կնոջ դստեր հետ։ Ճակատագիրը նրան տվել է այդ հնարավորությունը։

Երբ Արմենի և Աննայի հարաբերություններն այնքան են լրջացել, որ Արմենը գնացել է Աննայի տուն՝ նրա ձեռքը խնդրելու, զարմանքով պարզել է, որ Աննայի մայրը հենց Էլդա Գրինն է։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!