Արմեն և Աննա Էլբակյանների շլացնող պարը․ ահա թե ինչ առիթով են հավաքվել արտիստները

Հայկական ողջ թատերական աշխարհն այսօր հավաքվել էր մեկ հարկի տակ։ Բազմաթիվ հանրահայտ ու ականավոր ստեղծագործողներ, արտիստներ, մեկտեղվել էին մի կարևոր իրադարձության շուրջ։

Սունդուկյան հայտնի թատրոնն այսօր նշում է իր հիմնադրման հարյուր տարին։ Այս տոնական օրվա առիթով հավաքվել են հարյուրամյա թատրոնի բոլոր արտիստները՝ նշելով մայր թատրոնի տարեդարձը։

Հավաքույթի տոնական տրամադրությունը հատկապես շիկացել է, երբ հրապարակ են եկել Արմեն և Աննա Էլբակյան հայտնի արտիստները, ովքեր ներկաներին հիացրել են իրենց գեղեցիկ ու ներդաշնակ պարով։ Ամուսինները, որ մշտապես աչքի են ընկնում իրենց ինքնատիպ էներգետիկայով, տրամադրություն ստեղծելու կարողությամբ, այս անգամ ևս նույն կերպ են վարվել։

Նրանք հետաքրքիր նյուանսներով պարային համար են բեմադրել հանպատրաստից։ Արտիստ ամուսինները պարել են ջազային երաժշտության ներքո։


Արմեն և Աննա Էլբակյանների գեղեցկ ու շլացնող պարը ներկայացնող տեսանյութն իր հարթակում տեղադրել է Սիմոն Սարգսյանը։ Այդ տեսանյութը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!