ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կնոջ՝ Նունե Սարգսյանի հետ մեկնել են Արևմտյան Հայաստան՝ մեր պատմական հողերը տեսնելու։
Նրանք համացանցային էջերում զետեղել են այցից լուսանկարներ։
Նախագահը դրանք մակագրել է «Արաքս, Անի, Երերույք», իսկ Նունե Սարգսյանը՝ «Անի․ այսքան հեռու բայց այսքան մոտիկ»։
Լուսանկարներն այնքան գեղեցիկ են, թարմ, էմոցիոնալ։
Այնքան ջերմություն են պարունակում, որ խոսքեր չկան պարզապես։
Քամին, որը խառնում է նրանց մազերն այնքան բնական է թվում, կարծես այս պահին մենք էլ ենք իրենց կողքին կանգնած վայելում զով քամին ու անկրկնելի տեսարանները՝ բացվող հրաշագեղ Անիի անմահ երկրակամարում։
Լուսանկարներից մեկում նախագահը պատկերված է հայաստանյան դրոշի մոտ։
Այդ դրոշն այնտեղ են տարել երեք ընտանիքներ, երեք ընկերներ՝ Խրանյանովը, Ասլանյանովը և Գրիգորյանովը, որոնք միավորվել են և մեր հայրենիքի հսկա խորհրդանիշներ են տեղադրել պատմական Անիում։
Վայելեք այս հրաշք լուսանկարները։