Արմեն Չարչյանը ծափահարությունների ներքո մտավ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ․ տեսանյութ

Այսօր հայտնի է դարձել, որ դատարանն այնուամենայնիվ որոշել է Ա․ Չարչյանին նորից կալանավորելու որոշում կայացնել։ Այս տեղեկությունը հայտնի դառնալուց հետո բժշկի թիմակիցներն արտակարգ ասուլիս են հրավիրել, որի ժամանակ ասել են, թե տեղի ունեցածը քաղաքական հետապնդում է։

Ա․ Չարչյանը ևս այդ կարծիքն է հայտնել քրեակատարողական հիմնարկի մոտ հավաքված լրագրողներին՝ ասելով, թե լուրջ հիմքեր ամեն դեպքում չկան նման որոշում կայացնելու համար։

Հայտնի բժշկին սատարելու համար քրեակատարողական հիմնարկի մոտ են հավաքվել տարբեր անձինք, ովքեր ոգևորիչ խոսքեր են ասել բժշկին։ Բժիշկը վստահություն է հայտնել, որ ամեն դեպքում հաջողվելու է վերականգնել արդարությունը։

Բժիշկը քրեակատարողական հիմնարկ է մտել ներկաների ոգևորիչ խոսքերի ու ծափերի ներքո։ Նա վերջում արել է Ռ․ Քոչարյանի ժեստը՝ հարցնելով, թե արդյոք ճիշտ կարողանում է անել նախագահի շարժումները։

Ա․ Չարչյանի քրեակատարողական հիմնարկ մտնելու տեսարանը պատկերող կադրերը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: