«Արմեն Չարչյանը գիտի՞, որ 2004 թ. ապրիլի 12-ի nճրագործության ժամանակ Արտակ Զեյնալյանին ձերբակալել էին»․ Լիզա Ճաղարյան

Բժիշկ Արմեն Չարչյանի անվան շուրջ քննարկոմները շարունակվում են ու էլ ավելի սաստկանում։ Թերևս  գաղտնիք չէ, որ Արմեն Չարչյանը հաճախ է կրկնում, թե ինքն առաջին ձերբակալված բժիշկն է։

Համացանցում շարունակվում են գրառումներն ու հրապարակումներն այն մասին, որ Չարչյանը տեղեկացված չէ․ ինքն 1-ին ձերբակալված բժիշկը չէ և հիշատակում են պատերազմում ոտքը կորցրած բժիշկ Արտակ Զեյնալյանի մասին։

Այս մասին է գրել նաև հայտնի լրագրող Լիզա Ճաղարյանը․ «Չարչյանը երևի չգիտի․ Հայաստանում ապրում է բժիշկ Արտակ Զեյնալյանը, ով մասնագիտական պարտականությունները  պատերազմի ժամանակ կատարելիս՝ ոտքը կորցրել է:

Չարչյանը գիտի՞, որ 2004 թ. ապրիլի տասներկուսի  nճրագործության ժամանակ Զեյնալյանին բանտարկել էին: Գիտի՞, որ Քոչարյանի բանդիտները մտել էին «Հանրապետություն» կուսակցության գրասենյակ և ամբողջ տեխնիկան ջարդել, իսկ կանանց ծեծի ենթարկել  դուրս հանել։

Զեյնալյանին քաշքշելով գետին էին գցել, հետո ձեռքերից բռնել, տարել գցել  «կուտուզկա», հետո՝ բանտարկել»:

Понравилась статья? Поделиться с друзьями: