Արմեն Աշոտյանը նմանեցրեց ՀՀ կառավարությանն ամուլ ջորիի

Արմեն Աշոտյանն,իր հարցազրույցում, ցավակցեց կորոնավիրուսով պայամանավորված մահացածների ընտանիքներին և մեղադրեց Փաշինյանին, որ մահաբեր հաշվիչը միացված է և դրա միակ մեղավորը միայն ինքն է։ Այս իշխանությունը հիշեցնում ջորի, որն ամուլ է։

Աշոտյանը մտավախություն հայտնեց,որ Նիկոլին հանձնարարված է փչացնել հարաբերությունները Ռուսաստանի և Իրանի հետ,քանի որ պոստպանդեմիային աշխարհի գլխավոր քաղաքական հարցը լինելու է ՝ ԱՄՆ և Չինաստան հակամարտությունը և հենց այդ պատճառով է,որ արևմուտքին ձեռնտու է Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների խզումը։ Ըստ Աշոտյանի Նիկոլի աշխատասենյակում եփվել է մի բորշ,որի մեջ՝ Հայաստանի աշխարհաքաղական շրջադարձն է։

Աշոտյանը ընդգծեց,որ ունի հավաստի լուրեր,որ որոնք հաստատում են,որ այս ամենի ետևում արդեն տեսանելի է՝ Հայաստանի աշխարաքաղաքական շրջադարձը։ Դրա պատճառը այն է,որ կառավարությունը տվել է արևմուտքին հավաստացումներ,որ կլարվեն Ռուսաստանի և Իրանի հարաբերությունները մեր երկրի հետ։

Փաշինյանը մտադիր է Հայաստանը վերածել աշխարհաքաղաքական խրամատի,ընդգծեց Աշոտյանը։ Աշոտյանը ևս մեկ անգամ հաստատեց իր նախկինում ասածը,առ այն,որ եթե Փաշինյանը հրաժաական տա,ապա ինքը խոստանում է երբեք չզբաղվել քաղաքականությամբ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!