Արմենչիկը նոր երգի պրեմիերա է ներկայացրել․ «Բալես»․ բաց չթողնեք

Արմենչիկը նոր ստեղծագործության պրեմիերա է ներկայացրել, որը բոլորի համար սիրելի թեմաներից մեկի՝ բալիկների մասին է։ Երգը ներկայացված է թեմատիկ, ուշագրավ տեսահոլովակով։ Տեսահոլովակը սկսվում է ֆիլմ հիշեցնող մի դրվագով։

Գործնական քննարկման ժամանակ հայրն իմանում է, որ լույս աշխարհ է եկել իր զավակը։ Այդ լուրը նրան անասելի ուրախություն է պատճառում։

Արմենչիկը հեղինակել է իր ներկայացրած երգի մեղեդին, իսկ խոսքերի հարցում վստահել է վաստակավոր հեղինակ Ավետ Բարսեղյանին։ Տեսահոլովակն էլ հեղինակել է Անգել Մարտիրոսյանը։

Երգը շատ աշխույժ ու պարային է, այն հարմար է կորպորատիվ ու ծննդյան երեկոներին երգելու համար, քանզի ջեր և ուրախ տրամադրություններ է փոխանցում։ Տեսահոլովակը հարուստ է գույներով, փուչիկներով, բարձր տրամադրությամբ մարդկանցով։

Արմենչիկի ներկայացրած նոր ստեղծագործությունը կարող եք ունկնդրել ստորև կցված նյութի մեջ՝ մեկնաբանությունների հատվածում թողնելով նաև ձեր կարծիքն ու տեսակետը գործի մասին։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!