Հանրահայտ արգիչներից Արմենչիկն օրեր առաջ նոր գործի ներկայացմամբ հանդես եկավ։ Ստեղծագործությունը նվիրված է բալիկներին և վերնագրված է հենց «Բալես»։
Երգին կից մատուցվող գունագեղ տեսահոլովակում ի թիվս շատերի հանդես է գալիս նաև երգի հերոսը՝ բալիկը, որին նվիրված է երգը։ Շատ օգտատերերի հետաքրքրել է, թե արդյոք տեսահոլովակում նկարահանված բալիկն Արմենչիկի երրորդ՝ կրտսեր բալիկն է։
Գաղտնիք չէ, որ երգիչն ընդամենը ամիսներ առաջ է վերստին հայրիկ դարձել։ Նրա տիկինը լույս աշխարհ է բերել երրորդ զավակին, ով տղա է։ Երեխային Ալեքս անունն են տվել։
Արմենչիկը, անդրադառնալով հարցերին, հրապարակել է իր ու բալիկի լուսանկարը՝ հաստատե;ով օգտատերերի կասկածները։ Նա ասել է, որ այո, իսկապես տեսահոլովակում իր տղան՝ Ալեքսն է հանդես գալիս։
Օգտատերերը նաև նկատել են, որ փոքրիկ Ալեքսի դիմագծերը նկատելիորեն նման են երգիչ հայրիկի՝ Արմենչիկի դիմագծերին։ Ստորև վերստին ներկայացնում ենք այն տեսահոլովակը, որտեղ հանդես է գալիս երգչի որդին։