Անցնող օրը եզրափակվել է մի վթարով, որը տեղի է ունեցել ուշ երեկոյան՝ ժամը տասից հետո։ Վթարը գրանցվել է Արմավիրի մարզային տարածքում։ Իրար են բախվել Վազ քսանմեկ զրո-վեց և Մերսեդես Սպրինտեր մակնիշի մեքենաները։ Հայտնի է, որ Մերսեդես Սպրինտեր մակնիշի ավտոմեքենան աշակերտների է տեղափոխել։
Մերսեդեսի վարորդը Հայկ Սաֆարյանն է եղել, ով քառասունհինգ տարեկան է, իսկ Զրո-վեցի վարորդը Հայկ Ալեքսանյանն է եղել, ով երեսունյոթ տարեկան է։ Վարորդներից երկուսն էլ Արմավիրի մարզի բնակիչներ են։ Մերսեդեսում գտնվող աշակերտները դպրոցականներ են եղել։
Նրանց թիվը հասել է քսանի։ Երեխաները էջմիածնեցիներ էին, ովքեր Էջմիածնի դպրոցների աշակերտներ են եղել և վերադարձել են Աշտարակի ձոր կոչվող հանգստյան գոտուց։ Երեխաները գնացել էին հանգստանալու և վերադառնում էին տուն։
Նախնական տեղեկությունների համաձայն վթարից մարդկանցից ոչ մեկը բարեբախտաբար չի տուժել։ Աշակերտները վախեցել են։ Անմիջապես դեպքի վայր են ժամանել պատկան մարմինների ներկայացուցիչները։