Արման Նշանյանը սիրելիի հետ հանգիստն անցկացնում է Մալդիվներում

Արման Նշանյանը սիրված դերասան է։ Նրա մասնակցությամբ ֆիլմերը բարձր դիտողականության են արժանանում։ Բացի նրանից, որ նա ներգրավվում է ֆիլմերի նկարահանումներին, նա օպերային երգիչ է, ով կախարդական ձայն ունի։

Հեռուստադիտողը նրան հիմնականում ճանաչեց «Եղբայրներ» հեռուստասերիալից։ Նա նաև աշխատել է թատրոնում, որտեղ հիանալի ներկայացումներում է ներգրավվել և կերտել անզուգական կերպարներ։

Կրթությունը ստացել է արտասահմանյան լավագույն կրթօջախներում։ Նա բնակվում է Ամերիկայում։ Ամանոյա հանգստյան տոնական օրերը Նշանյանն անցկացրել է սիրելիի հետ։ Հանգստյան օրերը լավագույնս անցկացնելու համար նրանք ընտրել են Մալդիվները։

Դերասանը համացանցային իր հարթակում հանրայնացրել մի քանի կադրեր իրենց հանգստից։ Լուսանկարներում երևում է զույգի հիանալի, երջանիկ պահերը։ Նկատելի է, որ նրանք ուղղակի վայելել են իրենց հանգիստը։

Մեկնաբանություններում Նշանյանին և սիրելիին հաճելի հանգստյան օրեր են մաղթել դերասանի երկրպագուները և հանդես եկել գեղեցիկ պատկեր-գրառումներով։ Իսկ հանգստի լուսանկարները Մալդիվներից  ներկայացնում են նյութին կից։

Понравилась статья? Поделиться с друзьями: