Արման Հովհաննիսյան, Ռազմիկ Ամյան, Հայկո․ «Ուս ուսի»․ երգ զինվորների մասին

Հիշու՞մ եք երևի բանակի օրը հետաքրքրական ու բովանդակային համերգ եղավ, որտեղ բոլորը նոր երգեր էին նվիրված բանակին։ Արման Հովհաննիսյանը, Հայկոն ու Ռազմիկ Ամյանը կատարեցին «Ուս Ուսի» հուզառատ ու ոգեշնչող երգը, որտեղ զինվորի ու զորակիցների մտքերն են երգի տեսքով։

Հրաշալի են հնչում երեք լավագույն կատարողները միասին։ Հայկոն իր փափուկ ձայնով, Ռազմիկը իր հզոր տեմբրով և Արմանը իր բարձր տոներով։ Վերջում պարային խումբն էլ է միանում ու իսկական բանակի տպավորություն են ստեղծում բեմում։

Տպավորություն է, թե բանակի սենյակներից մեկում տղաները երգում են միասին։ Այս երգն էլ այսօր նորովի է հնչում, իմաստավորվում, քանզի , ցավոք, բայց թեման այս, անտարակույս մնում է մեզ համար արդիական և կլինի այնքան, քանի կան մեր անհեռատես ու արկածախնդրության տենչող հարևանները, որոնք վտանգը նախընտրում են խաղաղությունից։

Երևի այս երգը շատերս մոռացել էինք, բայց հիմա ակներև է, որ նման երգերը սիրով են լսվում։

Понравилась статья? Поделиться с друзьями: