Արման Հովհաննիսյանն ընտանիք է կազմել Աննայի հետ։ Նրանց հանդիպումն ու ծանոթության պատմությունը բավականին հետաքրքիր է եղել։ Արմանը եղել է գեղեցկության մրցութի ժյուրի, իսկ Աննան մասնակցել է այդ մրցույթին։
Քանի որ Արմանն առաջին իսկ հայացքից սիրահարվել է Աննային, խնդրել է ընկերներին, որ իրեն ծանոթացնեն Աննայի հետ։ Ապա սկսվել է նրանց մտերմիկ շփումները, որն էլ պատճառ է դարձել մեծ սիրո, որի հիման վրա կառուցվել է Արմանի գեղեցիկ ու ներդաշնակ ընտանիքը։
Նշենք, որ Արմանն ու Աննան միասին փախել են, որից ամիսներ անց նոր միայն հարսանիք են արել։ Այժմ Արմանն ունի երկու աղջիկներ, որոնք նկարահանվել են իրենց հայրիկի տեսահոլովակներից մեկում, որը բալիկների մասին է։
Այժմ Արմանի ավագ աղջիկը Ամերիկայում սեփական բրենդային հագուստի բիզնեսն ունի։ Արմանի աղջկա բրենդային հագուստներն են կրում նրա ծնողները, ինչպես նաև ծնողների ընկերները, շատ հայտնի շոուբիզնեսյան դեմքեր։