Արման Հովհաննիսյանի անչափ գեղեցիկ նոր երգն ու տեսահոլովակը, վայելեք՝ «Քեզ»

Ժողովրադական լայն զանգվածների համար անչափ սիրելի Ա. Հովհաննիսյանը վերջին շրջանում հապաղում էր իր երկրպագուներին որևէ նորությամբ ուրախացնելու հարցում:

Այսօր նա նոր երգ ու տեսահոլովակ է հանրայնացրել իր յութուբյան ալիքով՝ անսպասելի անակնկալ անելով իր երգարվեստի սիրահարներին:

Հայտնի է, որ թագավարակի տարածման հետ Ա. Հովհաննիսյանն առաջիններից էր, ով հայտարարեց իր բարեգործական նախաձեռնության մասին՝ սնունդ մատակարարելով բուժաշխատողներին ու մեկուսացման մեջ գտնվող մարդկանց:

Երգիչի նոր երգը բավականին գեղեցիկ ու ստացված ստեղծագործություն է, որը սիրային թեմատիկա ունի: Այն վերանգրված է «Քեզ»: Սիրող երիտասարդն իր կյանքն ու սերն է խոստանում տալ սիրելիին:

Երգը հեղինակել է Սերգեյ Կարինյանը: Հենց նա է երգի խոսքերի ու երաժշտության հեղինակը: Երգը մատուցված է հրաշալի տեսահոլովակի ուղեկցությամբ, որի ռեժիսորը Արեն Բայադյանն է:

Տեսահոլովակում տեղ են գտել բավականին հետաքրքիր խորեոգրաֆիկ տեսարաններ, որոնք ներկայացնում է Վիկա Մարտիրոսյանը: Երգը կարող եք ունկնդրել ստորև՝ արտահայտելով նաև ձեր կարծիքը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!