Բեգյան Արմանի պատմությանը ծանոթացել են գրեթե բոլորը։ Այն սովորականներից չէ։ Արմանը ծառայում էր Հադրում և նորակոչիկ էր, երբ պատերազմը սկսվեց։ Շուտով Արմանին է միանում նրա եղբայրը։ Արմանը թեժ մարտերից մեկում վիրավորվում է։
Արմանը վիրավորվել է պատերզամի հենց երրորդ օրը, երբ ռմբակոծել են իրենց դիրքերը։ Նա ընկերներից շատերի հետ վիրավորվել է, բայց մինչև հիվանդանոց հասնելը գիտակցությունը չի կորցրել։
Նրան հիվանդանոցում անդամահատելու որոշում են կայացնում։ Նրա երկու ոտքերն էլ ամպուտացված են։ Ձախ ոտքը պրոթեզավորել են, իսկ նրա բուժումը դեռ ընթացքի մեջ է։
Հիվանդանոցում գտնված ժամանակահատվածում Արմանը հանդիպում է մի աղջկա, ով պարբերաբար գալիս էր հիվանդանոց իր վիրավոր եղբորն այցելության։ Աղջկա անունը Թորոյան Մաշ է։ Մաշի եղբայրը ևս պատերազմի մասնակիցներից է։
Արմանն ու Մաշն ամիսներ առաջ նշանադրվել են։ Նրանք առաջիկայում պատրաստվում են ամուսնանալ, երբ որոշակիորեն վերականգնվի Արմանի առողջական վիճակը։