Արման Բաբաջանյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել․ ահա թե ինչ կարևոր առիթով

Արման Բաբաջանյանը մշտապես խուսափում է անձնական բնույթի հրապարակումներից։ Հանրությունը նրան առավելաբար գիտի իր քաղաքական ակտիվության շնորհիվ, իսկ անձնական թեմաներից մեծ մասամբ տեղյակ է մոտավորապես։

Սակայն փաստ է, որ հայտնի քաղաքական գործիչը վերջին շրջանում արդեն երկրորդ անգամ անձնական բնույթի հրապարակում է անում։ Պետք է նշենք, որ երկու հրապարակումներն էլ մայրիկի մասին է։

Արման Բաբաջանյանը օրեր առաջ մի լուսանկար էր հրապարակել մայրիկի հետ՝ Գյումրիում կատարած իրենց քաղաքային զբոսանքից, իսկ այս անգամ նա նոր լուսանկար է հրապարակել ընտանեկան խնջույքից։

Արման Բաբաջանյանի այս հրապարակման համար կա հատուկ առիթ։ Այսօր նրա սիրելի մայրիկի ծննդյան տարեդարձն է։ Տիկին Էմիլյան դառնում է յոթանասուն տարեկան։

«Մամաս դարձավ յոթանասուն տարեկան»,- նկարին կից գրել է նաև Արման Բաբաջանյանը՝ ստանալով բազմաթիվ ծանոթ և անծանոթ օգտատերերի շնորհավորական ջերմ բարեմաղթանքները։ Օգտատերերից ոմանք նկատել են, որ Ա․ Բաբաջանյանի մայրն իրենց հասակակիցն է։

Понравилась статья? Поделиться с друзьями: