Արկադի Դումիկյանի ներկայացրած երաժշտական գործերն աչքի են ընկնում իրենց ռիթմիկ ու տրամադրություն բարձրացնող հատկանիշով, ինչի շնորհիվ էլ դրանք սիրվել ու ընդունվել են շատերի կողմից։
Առաջնորդվելով իր երգարվեստի սիրահարների հավանումներով՝ երգիչն իր ոճի մեջ նոր ստեղծագործություն է ներկայացրել՝ այն մատուցելով ուշագրավ ու գունեղ տեսահոլովակի ուղեկցությամբ։
Երգը նվիրված է ընկերներին։ Այն վերնագրված է «Քո օրը»։ Երգում գովերգվում է ընկերոջ մարդակյին բարձր հատկանիշները, որոնք գնահատվում են նրա ընտանիքի անդամների ու մտերիմների կողմից։
Երգչի այս երգը ևս շատ հարմար է կոմերցիոն միջոցառումներին կատարելու համար։ Արկադին երգի յութուբյան հրապարակման ներքո տեղեկացնում է, որ երգը Գոհար Քեշիշյանի նվերն է իր սիրելի ամուսնուն՝ Հրապիկ Թովմասյանին՝ նրա ծննդյան օրվա առիթով։
Ռեժիսորը Արմեն Միրզոյանն է, իսկ Երաժշտությունը և բառերը հեղինակել է Արսեն Կասիևը։ Երգը կարող եք ունկնդրել ստորև կցված նյութի մեջ։