Արծրուն Հովհաննիսյանն առաջին անգամ խոսել է իր առողջական խնդիրների և այլ մանրամասների մասին

Լրագրողներից Ռոման Բաղդասարյանը հյուրընկալել է Արծրուն Հովհաննիսյանին, ով վերջին ամիսներին փորձում է որոշակի ակտիվություն ցուցաբերել հանրային շրջանակներում։ Նա հաճախակի է խոսում, սակայն շրջանցում է իր առողջական վիճակի մասին հարցերը։

Ա․ Հովհաննիսյանը առաջին անգամ անձամբ խոսել է իր առողջական խնդիրների մասին։ Նա նշում է, որ պատերազմի հետ անմիջական կապ ունեցած ցանկացած ոք որոշակի առողջական խնդիր ունեցել է, ինչպես և ինքը։

Նրա խնդիրները սրվել են մարտ ու ապրիլ ամիսներին։ Երկարատև ու որակյալ բուժման արդյունքում նա լավ վիճակում է արդեն, կարողանում է քնել, մինչդեռ երկար ժամանակ մինչ բուժվելը չի կարողացել նորմալ քնել։

Ա․ Հովհաննիսյանը պատմում է, որ պատերազմից հետո նա շաբաթներով ֆեյսբուք չի մտել, մինչդեռ նախկինում ժամերով աշխատանքի բերումով ֆեյսբուքում է եղել։


Արծրուն Հովհաննիսյան պատմության այլ ուշագրավ մանրամասների կարող եք ծանոթանալ վարը կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: