Ա․ Հովհաննիսյանի հորդորն է չշտապեցնել իրենց, քանզի դա առաջին բրիֆինգն է ու կան բազում ու բազում անճշտություններ, որոնք պետք է ճշտվեն ու նոր ներկայացվեն։
Արծրունի գլխավոր խնդրանքն է, որ չտարածեն վիդիոներ, որտեղ կոնկրետ երևում է, թե որտեղ ինչն է խոցվել, նման վիդիոները ի օգտարարություն են հակառակորդին, ով այդ ամենը ֆիքսում է ու կողմնորոշվում։
Արագ բրիֆինգի կազմակերպումը պարզապես վիճակի պատկերումը մասնակիորեն տալն է, այնուհետև նոր երբ փոքրիշատե դադարային վիճակ կլինի, կփորձեն մանրամասնորեն ներկայացնել նյութականացնել կորուստները։ Ա․ Հովհաննիսյանը շուտով կրկին եթերում կլինի ու կպարզաբանի վերջին ժամերի իրադարձություններն ու եղելությունները։
Գամված ենք ինֆորմացիոն պորտալարերին, որպեսզի իմանանք մի նորություն թե կոնկրետ ինչ է կատարվում։ Լարվածքները այս տարվա այնքան շատ են, որ ամեն օր վատ նորությունների տեղատարափ է թափվում, որոնք մարսել չհհասցրած սկսում ենք մյուսը կարդալ։ Խաղաղությունը թանկ բան է, սակայն ունենալու համար պայքար է հարկավոր։