Արծրուն Հովհաննիսյանին ոչ ոք չէր կարող այսպես պատկերացնել․ նկարն արվել է Ֆրանկֆուրտի օդակայանում

Արծրուն Հովհաննիսյանը պատերազմական օրերին ակտիվ ու լարված գործունեության մեջ էր՝ լուսաբանելով մարտական գործողությունների ընթացքը և այլ իրողություններ։ Պատերազմից հետո նա հայտնվել էր շատերի քննադատության թիրախում։

Այդ պատճառով Ա․ Հովհաննիսյանի նախկին ակտիվությունը հետպատերազմական օրերին կտրում նվազել է։ Բացի այդ, հայտնի հարձավ, որ նա սրտի հետ կապված խնդիրներով դիմել է հիվանդանոց։ Ընկերները նշում էին, որ նա բոլորի պես ծանր է տանում պարտությունը։

Հետո Արծրուն Հովհաննիսյանին տեսել են Ամերիկայում, որտեղ ռազմական փորձագետը արել է իր ծավալուն գրքի շնորհանդեսը։ Այսօր համացանցում ուշագրավ կադրեր են հայտնվել, որոնք արված են գերմանական Ֆրանկֆուրտ քաղաքի օդակայանում։

Հրապարակված կադրերում Ա․ Հովհաննիսյանը սափրված չէ և նստած է անվասայլակի վրա ։ Նա անվասայլակով է տեղաշարժվում։ Ա․ Հովհաննիսյանի առողջական վիճակի մասին դեռևս նոր տեղեկություններ չեն շրջանառվում։

Նշենք, որ Արծրունը երկու բալիկների հայր է։ Նրա երեխաները դեռ մանկահասակ են։

 

Понравилась статья? Поделиться с друзьями: