Արծրուն Հովհաննիսյանն նախօրեին հասարակության քննարկումների առանցքում էր հայտնվել, քանի որ վերստին ակտիվ մեկնաբանություններ էր անում հակառակորդի անսպասելի ներխուժման և իրավիճակի մասին։
Երեկոյան նա ծավալուն մեկնաբանություն է տվել իր արարքի, վերջին պատերազմի և այլ կարևոր հանգամանքների մասին։ Նա իր խոսքում մեծ դառնությամբ արձանագրում է, որ իր անձի ու նույնիսկ ընտանիքի հանդեպ արշավ է սկսվել։
Նա պատմում է, որ իրեն զանգել են քաղաքական շրջանակներից մեկից ու առաջարկել միանալ իրենց թիմին։ Քաղաքական շրջանակն ընդդիմադիր ներկայացուցիչ է եղել։ Այն բանից հետո, երբ Ա․ Հովհաննիսյանը մերժել է քաղաքական խաղի մաս կազմել չցանկանալու պատճառաբանությամբ, նրա հանդեպ սկսվել է կեղտոտ արշավ։
Ա․ Հովհաննիսյանը պատմում է, որ նոյեմբերի սկզբին ինքը, տեսնելով իրավիճակը, Դավիթ Տոնոյանի հետ զրույց է ունեցել, առաջարկել անձամբ գնալ ինքնազոհության՝ իրականացնելով ակցիա, որը հնարավոր էր իրավիճակ փոխել։ Սակայն նրան թույլ չեն տվել։
Ա․ Հովհաննիսյանի պատմության այլ կարևոր մանրամասների կարող եք ծանոթանալ վարը կցված նյութի մեջ։