Արժանապատիվ հայ զինվորական, ով գերի չհանձնվեց․ ո՞ւմ մասին է խոսքը

Հայ զինվորականները մեկ անգամ չէ, որ անօրինակ խիզախության քայլերի են դիմել։ Երեկ Ռ․ Աբաջյանի ծննդյան օրվա առիթով շարունակ հիշատակվում էր գերի չընկնելու որոշ զինվորականների անկոտրուն ու սկզբունքային մոտեցումը։

Այսօր ԱԺ նիստի ժամանակ հնչեցված գերի ընկնելու, չկրակելու հրաման հնչեցնել կամ չհնչեցվելու մասին հարցին Ն․ Փաշինյանը երկիմաստ պատասխան հնչեցրեց՝ ասելով, որ չկրակելու հրաման չի հնչեցվել, քանզի դա դավաճանական քայլ է։

Ն․ Փաշինյանը խիստ վիճահարույց համարեց գերի ընկնելու հանգամանքը՝ հիշեցնելով, որ կան կետեր, երբ գերությունը համարվում է hանցագործություն։

Դրանից ավելի ուշ հետևեց Արծրուն Հովհանիսյանի գրառումը։ Վերջինս, հիշատակելով Գուրգեն Սարգսյանի անուն ազգանունը, գրել է, որ նա արժանապատիվ հայ զինվորականի փայլուն օրինակ է, ով գերի չի հանձնվել։

Մեկնաբանություններում օգտատերերից ոմանք հարցրել են, թե արդյոք նա իրեն պայթեցրե՞լ է գերի չընկնելու համար, ինչին Ա․ Հովհաննիսյանը հաստատական արձագանք է տվել։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!