«Արդեն 2 տարի է ամուսնացած եմ». Ռոմելա Սարգսյանի անկեղծ զրույցը․ տեսանյութ

Սերիալներից հայտնի և  սիրելի դարձած դերասանուհի Ռոմելա Սարգսյանը հաղորդումներից մեկում հյուր է եղել և հետաքրքրական զրույց ունեցել։

Դերասանուհին, առհասարակ, խուսափում է անձնական թեմաներից և առաջին անգամ նա խոստովանել է իր ամուսնացած լինելու փաստը։ Այս մասին Ռոմելան մշտապես պատասխանել է, որ նշանադրված է, սակայն այս զրույցում ասում է, որ արդեն երկու տարի է ինչ ամուսնացած է։

Ամուսնու հետ հարաբերություները սկսել է ուսանողական տարիներից։ Բայց  բացահայտել ամուսնու ինքնությունը, Ռոմելան չի ցանկացել։ Մասնագիտական կարիերայի մաիսն խոսելիս՝ պատմել է, որ հիասթափություններ եղել են։

Եղել է դեպք, երբ ուղղակի մերժել են և չեն ընդունել նկարահանումներին։ Ռոմելան պատմել է, որ այդ պահին ծանր է եղել, սակայն հասկացել է, որ պետք չէ հուսահատվել։

Իսկ սկզբնական փուլում կոլեգաները շատ են օգնել իրենց խորհուրդներով, ինչի համար անսահման շնորհակալ է նրանց։ Ռոմելայի անկեղծ և ուշագրավ զրույցը դիտեք վարը ներկայացված տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!