Արդեն մտերմացել է անձնակազմի հետ ու արևի պես ժպտում է բոլորին․․․ նոր մանրամասներ գետն ընկած փոքրիկի մասին

Գետն ընկած աղջիկը՝ փոքրիկ Արևը, շարունակում է իր բուժումը, որ հաղթահարի ջրահեղձության հետևանքով առաջացած բարդությունները։ Աժ պատգամավոր Արուսյակ Մանավազյանը նախօրեին այցելել է փոքրիկ Արևիկին։

Ա․ Մանավազյանն ու «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցի լրատվական բաժնի պատասխանատու հանդիսացող լրագրող Գևորգ Դերձյանը  որոշ նոր մանրամասներ են պատմել հիվանդանոցում բուժում ընդունող աղջնակի մասին։

Նրանք իրենց հարթակներում գրել են, որ փոքրիկ Արևն իսկական արևի է նման։ Նրա վիճակը ոչ միայն կայունացել է, այլ նաև նկատելի է, որ երեխան որոշակի դրական տեղաշարժ է ունենում առողջական վիճակի մեջ։


Նրանք, որոնք շփվել են Արևի հետ, հիացած նշում են, որ երեխան շատ մարդամոտ ու ժպտերես աղջնակ է։ Նա հեշտությամբ է լեզու գտնում իր հետ շփվող բոլոր անձանց հետ։ Երեխային հասցրել են սիրել նրա հետ շփվող բոլոր անձինք։

Նշենք, որ երեխայի հայրը, լրատվամիջոցների հետ հարցազրույցի ժամանակ ասել է, որ այլևս չի թույլ տալու, որ երեխային նախկին տիկինը մոտ գա։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!