Եվ չնայած ցնցումային իրականությանը՝ լավ և բարի լուրեր նույնպես լինում են։ Լույս աշխարհ է եկել Անաիս Սարդարյանի երկրորդ երեխան։,
Այս մասն հայտնում է հենց ինքը՝ Անաիսը։ Դերասանուհին այսօր արդեն հիվանդանոցից տուն է գնացել և բարի լուրի մասին հայտնել է հենց այսօր համացանցային իր հարթակներում։ Նա դուստր է ունեցել, ում անվանակոչել է Լուսե։
Անաիսը հայտնել է, որ փոքրիկ Լուսեն լույս աշխարհ է եկել օրեր առաջ՝ փետրվարի տասին։ Դերասանուհին գրել է, որ այսուհետ այդ օրն ամենասիրածն է այս աշխարհում։ Հանրայնացված կադրերից մեկն էլ Անաիսը մակագրել է, որ արդեն երկու հրաշքների մայր է։
Լուսակարներից ուղղակի երջանկություն է հորդում։ Դերասանուհին շնորհակալություն է հայտնել հետևորդներին այդքան ջերմ խոսքերի համար և ներողություն խնդրել, որ ֆիզիկապես չի հասցնում բոլորին պատասխանել։
Այնուհետև հատուկ շնորհակալություն է հայտնել բժշկական անձնակազմին, ովքեր պրոֆեսիոնալ մոտեցում են ցուցաբերել և ամեն ինչ բարեհաջող ու երջանիկ ավարտ է ունեցել։