Իվետան երբ եկավ, կարճ մազերով՝ թրենդային, պարային կեցվածքով, վոկալ տվյալներով հրաշալի կերպար էր ։ Ամուր կնոջ տեսակն էր արտացոլում Իվետան, որը երևի շոու մեր տիրույթում դա չկար։ Հետընդհետ Իվետան կանացիությունը առաջին պլան բերեց, բայց ամրությունը կրկին պահելով։ Իվետան այս տարի սիրելիի հետ մնաց ԱՄՆ-ում՝ կարանտինային պայմաններում։
Վերջին ֆոտոներում ծովային, հանգստյան տրամադրություններ է ներկայացնում։ Նոր թողարկված երգեր դեռ չկան, բայց պատրաստվում են։ Վերջինը Արա Մարտիրոսյանի հետ է։ Իվետան ռուսերեն չէր երգել։ Ու նման ոճի կատարում չէր ունեցել։
Հոլովակը շքեղ է կրիմինալ ենթատեքստով։ Իվետան աշխատել է ռուսերենի վրա ու լավ է ստացվել, թեպետ նա լեզվին ծանոթ չի, որովհետև Գերմանիայում է մեծացել։ Սակայն լինելով հյուրախաղերով ռուսալեզու վայրերում, որոշակիորեն սերտել է ու երգն էլ քայլ է։ Իվետան նարնջագույն զգեստով է մի կադրում, մյուսում ամբողջովին փայլուն։
Մազերը ալիքաձև են, դիմահարդարումը՝ ընդգծված։ Հոլովակում կան ուղղաթիռով տեսարաններ ևս, որոնք ֆիլմային են դարձնում հոլովակը։