Արարատ լեռան գագաթի ձյան հալոցքն արտակարգ իրավիճակ է ստեղծել Թուրքիայի գյուղերում․ տեսանյութ

Արարատ լեռը մեզ համար սիմվոլիկ լեռ է, որտ տարիներ շարունակ գտնվում է թուրքական իշխանության ներքո։ Մինչ մենք ամեն առավետ հեռվից հեռու զրույցի ենք բռնվում սիմվոլիկ լեռան հետ, Թուրքիայի բնակչության մի մասը կանգնել է փաստի առաջ։

Այս տարվա սաստիկ տապն իր ազդեցությունն է ունեցել նաև լեռնա վրա։ Շոգերից սկսել է հալվել լեռան ձյան այն շերտը, որը մշտապես ձյան հաստ շերտով էր պատված ու մշտական ձյունածածկ էր լեռան վրա։

Այս աննախադեպ իրողությունը վերջին քառասուն տարիների ընթացքում առաջին անգամ է գրանցվել։ Թուրք բլոգերները նկարահանել են հավերժական ձյան հալոցքի պահը։ Ըստ հրապարակված տեղեկությունների՝ հալվող ձյունը հոսում է ցած։

Արդյունքում մեծ քանակության ցեխաջրի հոսք է նկատվել մոտակա թուրքական գյուղեր։ Բնակիչները խառնաշփոթի մեջ են, քանի որ առաջիկայում կարող են ավելի լուրջ փաստի առաջ կանգնել։ Լեռան ձյան շերտի հալոցքի տեսանյութը՝ կիցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: