Բնությունը միշտ է գեղեցիկ և այն մշտապես ընթացքի և իր տարերքի մեջ է։ Մարդ արարծը, որքան էլ հասնում է զարգացման բարձր մակարդակի, բնության դեմ շարունակում է անզոր մնալ։
Մարդը մշտապես հաշվետու է բնության առաջ և պատասխանատու։ Անվերջ կարելի է հիանալ բնության պատկերներով, երևույթներով, իսկ հաճախ էլ դրանք թվում են անիրական և կարծես ուղղակի նկարչի աշխատանք լինի։ Հատկապես գեղեցիկ է Հայաստանի բնությունը։
Մեր հայրենիքում կան բնապատկերներ, որոնցով անվերջ կարելի է հիանալ։ Օդերևութաբանության ղեկավար Գագիկ Սուրենյանը հաճախ է հայաստանյան բնության պատկերներ ներկայացնում հանրությանը։
Այդ կերպ կիսվում է գեղեցվիկով և ցույց տալիս, թե որքան գեղեցիկ ու անկրկնելի է մեր հայրնեիքը։ Գագիկ Սուրենյանն այս անգամ կիսվել է մի լուսանկարով, որտեղ պատկերված է Արարտյան դաշտն իր ողջ հմայքով։
Լուսանկարին կից Սուրենյանը գրել է․ «Արարատյան դաշտի գարունը»։ Այս գեղեցկությունը տեսնել է պետք։ Լուսանկարը՝ նյութին կից։