Արայիկ Հարությունյանը Տավուշում է ու ուսումնասիրել է դպրոցները, թե արդյո՞ք ունեն հարմար ապաստարաններ, որպեսզի առկա մեթոդով դասերը սկսվեն, որևէ խնդիր չառաջանա ու կարողանանք երեխաներին ուղարկել ապաստարաններ, եթե օրինակ դասի ժամանակ կրակ բացվի։
Հակառակորդը կրթական հաստատություններն էլ է թիրախավորել ու մենք դիմումներ ենք ուղղարկել ՅՈՒՆԵՍԿՈ-ի տնօրենին, որովհետև հանրային, կրթական օնյեկտներ են թիրախավորում, որը անօրինական է կրթություն ստանալու իրավունքի, ու մի շարք այլ գործոնների տեսանկյունից։
Կոչ ենք արել միանալ այս երևույթների դեմ պայքարին։ Նմանատիպ նամակներ ուղարկել ենք բոլոր միջազգային կառույցներին, թե Հայաստանում ու թե դրսում։ Արայիկ Հարությունյանը ասեց, որ ապաստարանները առաջնային են։ Մի մասը պատրաստ են, շտկումներ կարվեն, որ լինի լրիվ ապահով։ Ներկայիս ապաստարանները ևս լավ վիճակում են, բայց քանի որ մենք չգիտենք ի՞նչ պլաններ ունի հակառակորդը, պետք է մակսիմալ պատրաստվենք։
Արայիկ Հարությունյանը նաև ակնարկեց, որ այնուամենայնիվ հեռակա չեն լինի դասերը ու կլինեն սովորական՝ առկա։ Տավուշում, բացի վիրուսային կանոններից բացի, կհսատկեցվեն նաև պաշտպանական կանոնները։