Արայիկ Հարությունյանը հիանալի լուր է հայտնել

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հիանալի լուր է հայտնել․ կվերականգնվեն տասից ավելի հուշարձաններ։ Այդ ծախսերն օրերս հաստատվել են կապիտալ ծրագրերի շրջանակում՝ գործադիրի նիստին։ Խնայված միջոցներից հատկացվել է 422 միլիոն դրամ, ինչը կուղղվի հուշարձանների բարեկարգման աշխատանքներին։

Հարությունյանն արդեն ներկայացրել է փաթեթը, որտեղ ներառված են հուշարձանները։ Աշխատանքները ներառելու են մի քանի մարզեր, ինչն առավել ուրախալի է այս պարագայում։ Ցանկին կարող եք ծանոթանալ նախարարի գրառման մեջ։

 

Սա հիրավի հիանալի նորություն է, քանզի այսկերպ կպահպանվեն պատմական մեր արձանները, կստեղծվի տուրիստական նոր ենթակառուցվածք՝ հուշարձաններին կից, ինչ էլ իր հերթին դրական կազդի տնտեսության զարգացման վրա, առավել ևս համավարակով պատված մեր երկրում։

Հիրավի, ողջունելի և ուրախալի լուր է սա յուրաքանչյուր հայի համար, քանզի հայրենիքից առավել ոչինչ չի կարող լինել ու հիմա այս ծրագրով հնարավոր կդառնա շենացնել մեր հիանալի հայրենիքը։

🔴Ավելի քան մեկ տասնյակ հուշարձան կվերականգնվի👉ՀՀ կառավարության այս տարվա կապիտալ ծրագրերի շրջանակում գործադիրի մայիսի 21-ին նիստում հաստատվել է մշակութային մի շարք կառույցների ամրակայման, նորոգման, վերականգնման և գիտանախագծային փաստաթղթերի կազմման և փորձաքննության իրականացման փաթեթը, որն առաջարկվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից: Այդ նպատակով վերաբաշխում է կատարվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2020 թվականի կրթության ոլորտի բյուջետային ծախսերում և խնայված միջոցներից հատկացվել շուրջ 422 մլն դրամ մի շարք հուշարձանների բարեկարգման աշխատանքներին: Նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրել է փաթեթում ընդգրկված հուշարձանների ցանկը և նախատեսվող աշխատանքները:‼️ՀՀ Շիրակի մարզում`✅Վահրամաբերդ համայնքի Մարմաշեն վանական համալիրի ուսումնասիրում, ամրակայում,✅Երերույքի տաճարի և փոքր դամբարանի թաղերի ամրակայում,Անիպեմզայի մշակույթի տան վերականգնում և փոքրիկ թանգարանի ստեղծում,✅Հոռոմ համայնքի Սբ Հռիփսիմե եկեղեցու ամրակայում, նորոգում և վերականգնում:‼️ՀՀ Վայոց ձորի մարզում`✅Շատիվանքի վանական համալիրի ամրակայում, մասնակի վերականգնում և տարածքի բարեկարգում:‼️ՀՀ Արագածոտնի մարզում`✅ Ագարակ հնավայրի վաղ բրոնզի դարի կացարանների, միջնադարյան համալիրի և պարսպապատի ամրակայում:‼️ՀՀ Արարատի մարզում`✅Լուսառատ համայնքի Արտաշատ քաղաքատեղիի բաղնիքի ամրակայում և մասնակի վերականգնում,✅Հնաբերդ համայնքի Դվին հնավայրի բնակելի հատվածի (տան) ամրակայում, նորոգում, վերականգնում և տարածքի մասնակի բարեկարգում:‼️ՀՀ Լոռու մարզում`✅Թումանյան համայնքի Քոբայրավանք համալիրի գլխավոր եկեղեցուն կից մատուռի (տանիքի) նորոգում:‼️ՀՀ Կոտայքի մարզում`✅Մեղրաձոր համայնքի Թեժառույք վանական համալիրի ամրակայում և տարածքի բարեկարգում,✅Չարենցավան համայնքի «Ճանապարհաշինարարներ» արձանի վերականգնում,✅Բյուրեղավանի համայնքի «Արձագանք» արձանի վերականգնում:✅Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» քանդակի պատրաստում և Երևանի կենտրոնում` Հյուսիսային պողոտայում տեղադրում` ի հիշատակ աշխարհահռչակ քանդակագործ Արտո Չաքմաքչյանի:✅«Լոռեցի Սաքո» քանդակի վերականգնում, որը կտեղադրվի ՀՀ Լոռու մարզի Դսեղ գյուղում, նախատեսվում է նաև տարածքի բարեկարգում:Որոշվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը թույլատրել ՝ ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի «Մշակութային ժառանգության ծրագրի» շրջանակում Դսեղի Բարձրաքաշ Սբ Գրիգոր վանական համալիրի ամրակայման, Ալավերդի համայնքի Սանահին վանքային համալիրի Սբ Ամենափրկիչ եկեղեցու տանիքների նորոգման և Հոռոմ համայնքի Սբ Հռիփսիմե եկեղեցու ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների իրականացման համար կիրառել 2019 թվականին կնքված պայմանագրերը` աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման ժամկետներն երկարաձգելով մինչև 2020 թվականի դեկտեմբերի 25-ը:

Опубликовано Arayik Harutyunyan Суббота, 23 мая 2020 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!