Ահա և պրեմիերան Ֆ․ Խաչատրյանի և Ա․ mp3-ի։ Պապիկների խումբը հրաշալի քոչարի է ներկայացնում։ Արամը եկեղեցու մեջ է կամ դիմացը։ Երկու ժամում 30 հազարը անցել է դիտումների։
Ճաշակով ու էսթետիկ կլիպը նորայինի ու ավանդայինի միքս է հետաքրքիր։ Երևի հենց հինը էսպես է պետք ներկայացնել։ Ֆ․ Խաչատրյանը ռեփ է կարդում, իսկ հետևում երգչախումբն է։ Էպիկ ու հետաքրքիր է գործը արված։ Երաժշտությունը Արամինն է, տեքստը Ֆելոյինը ու Ավետինը։
Միքսված է Մարտին Միրզոյանի կողմից։ Օպերատորը Արտյոմ Աբովյանն է, իսկ ռեժիսորը Արամայիս Հայրապետյանը, դիզայները Լուսինե Սարգսյանը, մեյք ափը Դիանա Աղաջանյան, մազերը՝ Հ․ Ն․ Ջուլհակյաններ։ Աջակցել է Սեպուհ վանահայրը իրականացնելու նկարահանումները։
Ֆանները անհամբեր էին, երբ իմացան Ֆ․ Խաչատրյանը ու Արամը ներկայացնելու են հիթ, որովհետև էս մարդկանց դեպքում, այլակերպ անհնար է լինի, նրանք հիթածին ու հիթարար կարատարողներ են։ Երկուսի տանդեմը անզուգական ու տարբերվող կլիպ է ստեղծել։