Արամ MP3-ին նոր, հետաքրքիր երգի պրեմիերա է ներկայացրել․ բաց չթողնեք

Հանրահայտ երգիչներից Արամ MP3-ին նոր ստեղծագործության պրեմիերա է ներկայացրել, որի վրա նա աշխատել է մի քանի տարի։ Ստեղծագործության վրա աշխատել են միանգամից մի քանի երաժիշտներ ու ստեղծագործողներ։

Երգի երաժշտությունը Կարեն Սևակին է պատկանում, իսկ խոսքերը գրել է Բարսեղյան Ավետը։ Երգը վերնագրված է «Կհամոզեմ»։ Երգի ոճն ու ներկայացման եղանակը որոշ չափով նման է նրա նախորդ երգերից մեկին։

Երգը մատուցվում է մի տեսարժան տեսահոլովակի զուգակցությամբ, որըտեղ ուշագրավ պարային համարով են հանդես գալիս խորեոգրաֆներ։ Խորեոգրաֆիայի հեղինակը Ալբերտ Չախալյանն է, իսկ պարողներից մեկն անձամբ հեղինակն է, ով հանդես է գալիս Նինա Հայրապետյանի հետ։

Արամի երգին բազմաթիվ դրական արձագանքներ են տվել շատ երկրպագուներ, ինչպես նաև երգարվեստի ոլորտի ներկայացուցիչներ։ Աշխատանքը հետաքրքիր ու բազմաշետ է ստացվել։

Արամի ներկայացրած նոր ստեղծագործությունն ամբողջությամբ կարող եք ունկնդրել ստորև կցված նյութի մեջ՝ թողնելով նաև ձեր մեկնաբանությունը։

Понравилась статья? Поделиться с друзьями: