Արամեն նոր, ռիթմիկ երգ է ներկայացրել․ «Ախպերներով»

Արամեն դարձյալ նոր գործով է ներկայացել։ Երգը մատուցվում է առանց համապատասխան հոլովակի։ Այն վերնագրված է «Ախպերներով»։

Երգը նվիրված է բոլոր եղբայրներին, մանկության ընկերներին և եղբայրական զգացողություններով ու կապով կապված մարդկանց։ Երգի երաժշտության ու խոսքերի հեղինակը Սերգեյ Կարինյանն է։

Երգում միմյանցից հանդեպ ջերմ զգացողություններ ունեցող, մանկության հուշերով իրար կապված ընկերների մասին է պատմվում, ովքեր չնայած կյանքի հանգամանքներին և հեռավորությանը, ապրում և ապրելու են մի ընտանիքի նման։

Կարոտը միշտ ուղեկցում է միմյանց ջերմորեն կապված ընկերներին՝ անգամ տարիներ անց։ Երգը պարեղանակային հատված ունի նաև։ Երգին արձագանքել են ոչ միայն հայազգի օգտատերերը, այլ նաև օտարազգի անձինք, ովքեր այն բնորոշել են որպես իսկական հայկական երաժշտություն։

Երգը բավականին ռիթմիկ է, այն ստեղծվել է տոնական, ընկերական միջոցառումների ժամանակ երգելու համար։ Երգի հրապարակմանը հաջորդել են դրական արձագանքները։

Արամեի ներկայացրած նոր գործը կարող եք ունկնդրել ստորև՝ թողնելով նաև ձեր կարծիքը։

Понравилась статья? Поделиться с друзьями: