Արամեի անչափ գեղեցիկ հոլովակը․ «Ալագյազ»․ տեսանյութ

«Ալագյազ» սարը Արագածոտնի մարզում է։ Արագածիծ 44կմ հեռավորության վրա է գտնվում։ Քասաղի հենց ափին է։ Այս գեղեցիկ սարին է նվիրված «Ալագյազ» երգը, որի երաժշտությունը գրել է Գրիշա Դաշյանը, իսկ բառերը Հովհաննես Հովհաննիսյանը։

Գործիքավորումը արել է ԿարենՍևակ պրոդակշնը։ Օպերատորն է Վահե Բաբայանը։ Մոնտաժը՝ Կարեն Մելկումյանը։ Դիզայներն է ՝ Արամ Նիկոլյանը, ադմինիստրատորն է Արման Մելիքյանը։ Ռեժիսորն է և մենեջերն է տեսահոլովակի Սյոմա Կոդաբաշյանը։ Հոլովակը կադրեր ունի հենց Ալագյազում։

Արամեն շատ նուրբ է կատարում ճանաչված երգը ու մի տեսակ թարմացնում է արդեն տարիներ պատմություն ունեցող երգը։ Առհասարակ սա ամենաքնքուշ երգերից է։ Արամեն սարի բերանին նստած է ու կիթառ է նվագում։ Պարզության մեջ անչափ գեղեցիկ է հոլովակը։ Նույնիսկ սարից փչող քամին է զով զգում դիտողը, այնքան գեղեցիկ է արված։

Առհասարակ Արամեին այս բալլադային ոճը անչափ սազել է։ Վաղուց այդ ոճում հոլովակ չէր թողարկել, սպասված էր:

Понравилась статья? Поделиться с друзьями: