Արագ պատրաստվող խորտիկներ՝ լոլիկով և չանախ պանրով

Այս խորտիկները միանգամից կանհետանա ձեր տոնական սեղանից, ուղղակի հնարավոր չէ չպատրաստել:

Անհրաժեշտ բաղադրիչները՝

Լոլիկ — 5 հատ

Չանախ պանիր — 150 գր.

Թթվասեր — 2 ճաշի գդալ

Մաղադանոս — 2-3 ճյուղ

Սխտոր — 2 պճեղ

Հազար (ձևավորման համար)

Պատրաստման եղանակը՝

Մաղադանոսը մանր կտրատել, ինչքան հնարավոր է մանր:Ցանկության դեպքում կարող եք օգտագործել այլ կանաչի, ըստ ճաշակի: Կանաչին ավելացնել թթվասերին:

Սխտորը ճզմել եւ նույնպես ավելացնել թթվասերին:

Քերիչով անցկացնել պանիրը և խառնել թթվասերով զանգվածի հետ, քանի որ պանիրը աղի է, ավելացնել աղ պետք չէ:

Լոլիկները կտրատել մեջ շրջանակներով:

Ափսեի վրա տարածել հազարի տերևները և շարել լոլիկները:

Լոլիկի վրա գդալով տեղադրել պանրային զանգվածը:

Զարդարել ըստ ճաշակի: Օրինակ, ռեհանի տերեւներով կամ մանրացված ընկույզով:

Ինչը կարող է ավելի համեղ լինել, քան լոլիկի և պանրի համադրությամբ խորտիկները:

Понравилась статья? Поделиться с друзьями: